Սամվել Շահրամանյանի տխրահռչակ հրամանագիրը հակասահմանադրական է, մոռացեք դրա մասին. Ավետիք Չալաբյան
TVԱրցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության գոյությունը դադարելու մասին տխրահչռակ հրամանագիրը ռոչինչ է, իրավական ուժ չունի մի քանի պատճառով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը:
«Նախ այն հակասահմանադրական է, երկրորդը, այն ստորագրվել է ուժի պարտադրանքով, բնակչության ֆիզիկական բնաջնջման վտանգի ներքո, եւ երրորդը, ցանկացած հրամանագիր ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, իսկ այս հրամանագիրը հրապարակված չէ, որևէ մեկը չի տեսել այդ հրմանագիրը: Ուստի, Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որին հղում է կատարվում, իրավական իմաստով առոչինչ փաստաթուղթ է, գոյություն չունի, նույիսկ հրապարակված չէ»,-ասաց նա: