Նիկոլը հնարավոր նոր պատերազմի պատասխանատվությունը բարդել է «ռևանշիստների» վրա
AnalysisՆիկոլն ընդդիմութանը մեղադրել է Հայաստանի դեմ Ադրբեջանին սադրելու համար ու հայտարարել, թե Բաքվի ագրեսիվ կեցվածքի հիմքն ընդդիմությունն է: «Մեր հակառակորդներն օգտագործում են մեր ընդդիմադիրների ոճը՝ հիմնավորելու համար, որ տեսեք՝ Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանը 29800 քկմ չէ: Եթե նրանք կարդում են մեր ընդդիմադիրների հետագա տեքստը, որտեղ ասվում ա՝ Հայաստանի Հանրապետությունը 29800 քկմ չէ, այլ ավելին է, նրանք դա գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ և Հայաստանի ագրեսիվ քաղաքակնության հիմնավորում և իրենց ագրեսիվությունը՝Հայաստանի նկատմամբ, հիմնավորում են նաև դրանով»,-հայտարարել է Նիկոլը Պետոյի հետ հարցազրույցում:
Ինչպես հայտնի է, ԵՄ-ում ՀՀ դեսպան Բալայանը հայտարարել էր առաջիկա շաբաթներին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակման շատ մեծ հավանականության մասին: Աշխարհահռչակ վերլուծական կենտրոն «Ստրատֆորը», անդրադառնալով Բալայանի նշած ժամկետներին, դեսպանի հայտարարությունը գնահատել է որպես բացառիկ երևույթ՝ չհերքելով այդ հայտարարության ճշմարտացիությունը: Այսինքն՝ ամերիկյան ԿՀՎ-ին սպասրակող կենտրոնը չի փորձել կասկածի տակ դնել Բալայանի նշած ժամկետները՝ այդպիսով, ըստ էության, հաստատելով սպառնալիքի իրական լինելը:
Այս ամենի մասին, բնականբար, գիտի նաև Նիկոլը: Հայտարարելով, որ հայ «ռևանշիստների» հայտարարությունները սադրում են Բաքվին՝ հեռուն գնալու ու Հայաստանից ասենք մի 5000 քկմ թողնելու, Նիկոլն ապագա պատերազմի ողջ պատասխանատվությունը փորձում է բարդել ընդդիմության վրա: Այսինքն՝ իր իսկ կողմից վարվող քաղաքականության սպասվելիք հետևանքների համար պատասխանատվությունը սեփական ուսերից տեղափոխում է այլոց վզին, որ հետո արդարանալու տեղ ունենա ու ասի, թե ընդդիմադիրներն են Իլհամին սադրել՝ գալու ու կոտորի, ինքն ի՞նչ կարող էր արել:
Իլհամը, իհարկե, այսպես թե այնպես բոլորիս կոտորելու է, ուղղակի խնդիրը ժամկետների ու գուցե նաև ձևի մեջ է: Կարող է 3 մլն մարդու սրի չքաշեն, բայց ա՛յ արցախցիների ճակատագրին սիրով կարժանացնեն: Արցախում ցեղասպանություն արեցին, մարսեցին, չէ՞, իսկ ինչու Հայաստանում կատարելիք ցեղասպանությունը պետք է չմարսեն, ՄԱԿ-ն է խանգարելու, թե՞ Գռզոն է դիմադրելու…