Կորսված ժառանգություն
CultureՀոկտեմբերի 13-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ՝ «Նախիջևանի նյութական ժառանգությունը. հուշարձաններ» խորագրով դասախոսությունը, որը վարեց հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան, 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ՝ Արգամ Այվազյանը:
Բանախոսը ներկայացրեց Նախիջևանի մշակութային և նյութական ժառանգությունը՝մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դար:
Նա ներկայացրեց մոտ 150 նկար,որոնցում հիմնականում բնապատկերներ էին, հուշարձաններ և եկեղեցիներ ՝որոնց մեծ մասում նա ներկա էր գտնվել և նկարել:
Դասախոսության ընթացքում Այվազյանը նշեց,որ բոլոր այդ հուշարձանները Ադրբեջանի կողմից վանդալիզմի են ենթարկվել և ամբողջությամբ ոչնչացվել են,իսկ որոնք պահպանվել են նրանք դարձնում են իրենցը,կամ էլ՝ կառուցում են մզկիթներ,դրանց ավերակների վրա և այս ողբերգության հերթական զոհը կարող է դառնալ Արցախը,սակայն դրա կանխման համար կարևոր ոչ մի քայլ դեռ չի արվում: