Օդի ջերմաստիճանը կնվազի
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-19-ին շրջանների զգալի մասում, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 16-19 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ:
Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ