Չիլիում արևային էներգիան ձրի են բաժանում
SocietyՉիլիում արևային էներգիայի արդյունաբերության ոլորտն այնպես է բարգավաճել, որ երկիրը ստացված էլեկտրաէներգիան անվճար է բաժանում: Արևից ստացվող էներգիայի համար գանձվող գինը երկրի որոշ շրջաններում այս տարվա ընթացքում 113 օր շարունակ կազմել է 0 դրամ` մինչև ապրիլի կեսերը: Անցյալ տարի անվճար էներգիան սպառել են 192 օր` ըստ Չիլիի կենտրոնական ցանցային օպերատորի տվյալների:
Թեև սա հիանալի նորություն է սպառողների համար, այն վատ իրողություն է ընկերությունների համար, որոնք էլեկտրակայաններ են կառուցել և փորձում են եկամուտ ստանալ: Չիլիում էներգիայի աճող պահանջարկը ստիպել է գործարարներին արևային էներգիա արտադրող 29 ընկերություններ հիմնել, որոնք մատակարարում են կենտրոնական ցանցին:
Նեղ ու երկար երկիրը հիմնականում պատված է լեռներով, որտեղ բազում հնարավորություններ կան արևային վահանակներ տեղադրելու և արևից էներգիա ստանալու։ Ի տարբերություն ամերիկյան մայրցամաքի այլ երկրների Չիլիում բավական վաղուց են հասկացել արևային էներգիայի կարևորությունը, առավել ևս, որը չունի արդյունահանվող էներգակիրներ, իսկ Վենեսուելայից էլ արդեն չի կարողանում նավթ գնել ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Ուստիև, Չիլիում առաջիններից մեկն են սկսել վահանակներ և սարքավորումներ ներկրել Չինաստանից ու դրանք ինտեգրել էներգետիկ ընդհանուր ցանցին։ Արդյունքում տուժում են երբեմն էներգետիկ օպերատորները, որոնք, սակայն, այնքան էլ դժգոհ չեն, պետությունը զգալի աջակցում է նրանց։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Լուսինե Սարիբեկյան