Արա Աբրահամյանը մասնակցել է ՌԴ պետդումայի Ազգությունների Կոմիտեին կից Փորձագիտական խորհրդի նիստին
SocietyՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մասնակցել և ելույթ է ունեցել ՌԴ պետդումայի Ազգությունների Կոմիտեին կից Փորձագիտական խորհրդի և Ազգային-մշակութային ինքնավարությունների խորհրդի նիստին:
Միջոցառման շրջանակներում քննարկվել են ազգային քաղաքականության հարցեր՝ մասնավորապես, «ՌԴ ազգային քաղաքականության հայեցակարգը»:
Քննարկման արդյունքում Փորձագիտական խորհրդի և Ազգային-մշակութային ինքնավարությունների խորհրդի անդամները աջակցություն են հայտնել 2023թ. դեկտեմբերին նախատեսված խորհրդարանական լսումների նախաձեռնությանը: