Ամերիկան մտադիր է առաջատար դառնալ արևային վահանակների արտադրությամբ
EconomicsԱմերիկյան «Ռեֆկոր էներգի» ընկերությունը, որը մասնագիտացել է արևային էներգետիկայի վրա և արդյունաբերական սարքավորումների գերմանական «Ջեմինի» արտադրողը ծառայել են արևային վահանակների ձեռնարկություն ստեղծելու մասին։
Հեղափոխական նախագծի նպատակն է Միացյալ Նահանգներին դարձնել համաշխարհային առաջատար պերովսկիտային արևային վահանակների արտադրության ոլորտում, իսկ գործարանի մեկնարկը նախատեսված է 2024 թվականի երկրորդ եռամսյակում։
Հավակնոտ նախագծի առաջին փուլում ծրագրվում է ստեղծել գործարան՝ տարեկան 5 գեգավատտ հզորությամբ, իսկ արդեն 2026 թվականին ցանկանում են հասնել շոշափելի 20 գեգավատտի։ Գործարանը կառուցվելու է Սոլտ Լեյք Սիթի քաղաքում, որտեղ արդեն 93 հազար քմ տարածք են հատկացրել, հարևանությամբ էլ հետազոտական շենք են կառուցելու, որտեղ ուսումնասիրելու են պերովսկիտի և այլ նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները։
Պերովսկիտային հիմքով արևային վահանակներն ավելի մեծ ուշադրության են արժանանում Արևմուտքում արտադրության իրենց հնարավորությունների շնորհիվ, բացի այդ, այդ վահանակները զգալի առավելություններ ունեն ավանդական սիլիկոնային ֆոտոէլեկտրական տարրերի նկատմամբ, քանի որ նրանց տեսական արդյունավետությունը գերազանցում է 22 %-ը։ Ակնկալվում է, որ գործարանը ստեղծելուց հետո, մինչև 5 տարվա ընթացքում, Միացյալ Նահանգները կկարողանան դուրս գալ առաջին հորիզոնականներ արևային վահանակների արտադրության առումով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Գայանե Պապյան