Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակը՝ ֆինանսավորման լավագույն լուծում
SocietyԿոնվերս Բանկի Բիզնես վարկերի հարթակի միջոցով տնտեսվարողները կարող են առցանց վարկավորման դիմել Converse SME, Converse fast+, Converse Blitz, «Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտների շրջանակներում:
Կոնվերս Բանկի Բիզնես վարկերի առցանց հարթակը հարմարավետ միջավայր է, որը տնտեսվարողներին հնարավորություն է տալիս վարկավորման դիմել՝ չծախսելով ժամանակ և ռեսուրս: Վարկային հայտ ներկայացնելու համար Բանկ այցելելու անհրաժեշտություն չկա. առցանց հայտի լրացումից հետո անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրվում է ավտոմատ կերպով և սեղմ ժամկետում կայացվում է նախնական որոշում, որի վերաբերյալ հաճախորդը ստանում է ծանուցում: Հետագայում՝ վարկավորման գործընթացն ավարտելու համար հաճախորդն այցելում է Բանկ:
«Բիզնես վարկերի առցանց հարթակում վարկավորման կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Կոնվերս բանկի աջակցությամբ զարգացնել, ընդլայնել բիզնեսը, ուժեղացնել ֆինանսական հնարավորությունները՝ ստանալով գումար հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման և այլ նպատակներով: Ներկայացված պրոդուկտները աչքի են ընկնում օգտագործման նպատակայնության լայն շրջանակով և առաջարկում են տարբեր ժամկետայնության ու մեծության ֆինանսավորում»,-ասել են Բանկում:
Մասնավորապես՝
Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 3 - 180 ամիս է:
Converse fast+ պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 300,000 - 50 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 60 ամիս է:
Converse Blitz պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 1,000,000 - 100,000,000 ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 6 - 60 ամիս է:
«Կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորում» պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5 - 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը 1 - 12 ամիս է:
Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` բիզնեսին առաջարկելով ֆինանսավորման համապարփակ լուծումներ:
Պրոդուկտների մասին՝ այստեղ
Բանկը վեահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: