Ոգելից խմիչքի չարաշահումը կարող է.
ա) ներշնչել ձեզ այն միտքը, որ դուք հրաշալի երգում եք,
բ) ստիպել Ձեզ' բազմիցս կրկնելու ընկերներին, որ սիրում եք իրենց,
գ) ներշնչել վստահություն, որ Դուք շշուկով եք խոսում,
դ) համոզել Ձեզ այն բանում, որ ողջ շրջապատը մեռնում է այն բանի համար, որ համակ ուշադրությամբ անընդմեջ ու ժամերով լսի ձեր մտքի գոհարները,
ե) հիշեցնել Ձեզ, որ պարտավոր եք գիշերվա ժամը 4-ին զանգել ու մեռնել այն մարդու ջանին, ում մասին քիչ առաջ խոսում էիք համակ ուշադրությամբ Ձեզ լսողի հետ,
զ) պարտավորեցնել Ձեզ' աջուձախ խոստումներ տալով' հաջորդ օրվանից без պրаբլեմ բոլորի խնդիրները լուծելու համար: