Բախվել են Mercedes-ն ու Peugeot-ը. կա վիրավոր, վերածվել են մոխրակույտի․ մանրամասներ
SocietyՀայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 30-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթար-հրդեհի փաստով: Ժամը 18:50-ի սահմաններում M4 մայրուղու Կիրանց բնակավայրի սկզբնամասում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 27-ամյա Հրայր Ավալյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Մհեր Անանյանի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդներից Մ. Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: