Բազմաթիվ հարցեր են առաջանում. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
akcent.site-ը «Փաշինյանի փրկությունը. Հայաստանում կանխել են պետական հեղաշրջման փորձը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) լիկվիդացրել է «Հյուսիսային տերևաթափ» ահաբեկչական խմբավորումը, որը պատրաստվում էր գրավել կառավարական մարմինները։ Այս պահի դրությամբ վեց մարդ է բերման ենթարկվել։
Հայաստանի հատուկ ծառայությունները կարծում են, որ զինյալները ցանկացել են Երևանում պայթյունների շարք կազմակերպել։ Դրա համար նրանք պետք է օգտագործեին գազի բալոններով հագեցած կոմերցիոն դրոններ։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռազմական նշանակության իրեր (այդ թվում՝ օպտիկական նշանոցներ), կապի հատուկ տեխնիկա և անգամ Հայաստանի և Ռուսաստանի բջջային օպերատորների SIM քարտեր։
Ահաբեկիչները նախօրոք ցանկացել են ընտանիքի անդամներին տեղափոխել Վրաստան։ Իհարկե, այս ձերբակալումները բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ էր 3 միլիոնանոց երկրում իշխանությունը զավթելու նման լայնածավալ ծրագրեր նախապատրաստվել ընդամենը 6 զինյալի կողմից։ Թե՞ նաև նոր ձերբակալություններ կլինեն։ Ահաբեկիչները, իբր, ցանկացել են Հայաստանում «կրոնական պետություն» ստեղծել, հայտնում են հետախուզական ծառայությունները։ Ուրեմն, ստացվում է, որ խոսքը քրիստոնեական ռադիկալիզմի մասի՞ն է։ Համաձայնեք, որ դա շատ անսովոր է:
Այնուամենայնիվ, Հայաստանում այդ ահաբեկչական խմբավորման լիկվիդացումը հաջողությամբ համընկել է Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացման հետ։ Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական միջամտությունից հետո Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության բողոքի ակցիաները չեն հանդարտվել։ Եվ հիմա ընդդիմությանը արմատականացման մեջ մեղադրելու շատ հիմնավոր պատճառ կլինի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում