ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան, առաջին ստորգետնյա էլեկտրական երկաթուղին. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Միասնության օր, Պանամա` Դրոշի օր, Տոնգա` Դրոշի օր, Մեծ Բրիտանիա՝ Գայա ֆոքսի գիշերվա օր, Իտալիա՝ Ազգային միասնության և զինված ուժերի օր, Ուկրաինա՝ Երկաթուղայինի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1865 –ծնվել է դերասան Հովհաննես Աբել յանը։
1892- վախճանվել է բանաստեղծ և դրամատուրգ Խորեն Գալֆայանը (Նար Պեյ)։
1921 –ծնվել է բալետի ռուսաստանցի հայազգի պարող Գեորգի Ֆարմանյանցը։
1941 –ծնվել է նկարչուհի Ադա Գաբրիել յանը։
1958 –ծնվել է խորհրդահայ մարմնամարզիկ Էդուարդ Ազարյանը։
1971- վախճանվել է դերասանուհի Արուս Խուդանյանը։
1988- վախճանվել է խորհրդահայ կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանը։
1989- վախճանվել է արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյանը։
1996- Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի վարչապետ։
2003- Մայր Աթոռում տեղի է ունեցել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 4-7րդ դասարանների դասագրքերի շնորհանդեսը։
2004 - վախճանվել է խորհրդահայ երաժշտագետ, մանկավարժ և կոմպոզիտոր Էդուարդ Փաշինյանը։
2007- Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար:
2010-ադրբեջանական գերության մեջ զոհված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը հանձնվել է հայկական կողմին՝ Ադրբեջանի հետ շփման գոտու հյուսիսարևել յան՝ Իջևան - Ղազախ ճանապարհի հատվածում:
2011-սկսվել է Քելբաջարը Հայաստանին միացնող ճանապարհի կառուցումը։
2015-Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարվել է «Անտոնով» տիպի օդանավ, որի անձնակազմի վեց անդամից հինգը եղել է հայ։
2016- պաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը։
2017- Շանթ Հարությունյանի նախաձեռնած բողոքի ակցիայից հետո ազատ են արձակվել «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտվածներից ևս երկուսը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը և Ալեք Պողոսյանը։
2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ սկսվել է ճակատամարտը Շուշիի համար, փակվել է Հայաստանից ԼՂՀ տանող Լաչինի ճանապարհը:
ԱՇԽԱՐՀ
1429 - Ժաննա դ'Արկն ազատագրել է ՍենՓյեր-լը-Մությե բնակավայրը։
1493– Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Գվադելուպա կղզին։
1497– պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գամայի նավերը հասել են Աֆրիկա։
1576 - Ութսունամյա պատերազմի ժամանակ իսպանական զորքերը գրավել են Անտվերպենը։
1582 - Չուվաշյան հրվանդանի մոտ Երմակի ռուսական բանակը ջախջախել է սիբիրյան խան Կուչմային և երեք օր անց մտել նրա խանության մայրաքաղաք Իսկար։
1575– ծնվել է իտալացի գեղանկարիչ Գվիդո Ռենին։
1862 - Ռիչարդ Հատլինգը արտոնագրել է աշխարհում առաջին «Revolving Battery Gun» բազմափող գնդացիրը։
1869– լույս է տեսել «Նեյչլ» օրաթերթի առաջին համարը։
1874– վախճանվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։
1879- ամերիկացի Ջեյմս Ռիթին արտոնագրել է աշխարհում առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան։
1890 - Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին ստորգետնյա էլեկտրական երկաթուղին՝ մետրոն։
1914- գերմանական «Քարլսրուե» հածանավի վրա զինամթերքի պայթյունից զոհվել է 263 մարդ։
1921 - Տոկիոյի երկաթուղային կայարանում սպանվել է Ճապոնիայի վարչապետ Տակասի Խարան։
1922 - անգլիացի հնէաբան Քարտերը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի դամբարանը Եգիպտոսում։
1924- վախճանվել է ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորեն։
1946-Փարիզում կազմավորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ ՄԱԿ-ի կրթության, մշակույթի և գիտության հարցերով կազմակերպությունը։
1956-սկսվել է «Վիխր» օպերացիան. Յանոշ Կադրի ղեկավարած, շուտափույթ ստեղծված հունգարական կառավարության հրավերով մարշալ Ժուկովի ղեկավարությամբ խորհրդային զորքերը մտել են Բուդապեշտ՝ վերջ տալով հունգարական հեղափոխությանը։
1967-Մոսկվայում շահագործման է հանձնվել Օստանկինո հեռուստաաշտարակը։
1970- Սալվադոր Ալ յենդեն ստանձնել է Չիլիի նախագահի պաշտոնը։
1979 - Թեհրանում ուսանողները՝ իրանական «հեղափոխական գվարդիան», պատանդ են վերցրել Միացյալ Նահանգների դեսպանատան 90 աշխատակցի:
1984– հիմնադրվել է «Dell» ընկերությունը։
1995 - Թել-Ավիվի Թագավորների հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցի ժամանակ սպանվել է Իցհակ Ռաբինը։
2008- առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ նախագահ է ընտրվել սևամորթ անձնավորություն՝ Բարաք Օբաման։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում