ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Կոտորածների «բյուրեղապակյա գիշերը», Բեռլինյան պատի քանդումը․ «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա՝ Գյուտարարների օր, Ուկրաինա՝ Ուկրաինական գրերի և լեզվի օր, Գերմանիա՝ Բախտորոշ օր, Ռուսաստան՝ Արագ արձագանքման հատուկ ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1899 – ծնվել է ճարտարապետ Միքայել Մազմանյանը:
1900 – ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Անահիտ Մասչյանը:
1901- վախճանվել է բանաստեղծ, բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:
1907 – ծնվել է գրականագետ Մկրտիչ Մկրյանը;
1920 – ծնվել է ֆիզիկայի բնագավառի Իրանի առաջին կին-պրոֆեսոր, հայազգի Ալենուշ Տերյանը:
1932– ծնվել է ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:
1926 - Երևանում կայացել է «Զարե» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
1948 – ծնվել է «Արարատ» թիմի անդամ, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն:
1957 – վախճանվել է խորհրդահայ քաղաքական գործիչ Գրիգոր Հարությունյանը:
1961 – ծնվել է քանդակագործ Արշակ Նազարյանը:
1995- վախճանվել է ֆիզիկոս Իոսիֆ Սիսակյանը:
2005- Փարբի գյուղից ոչ հեռու գտնվող տարածքում Հայաստանի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. երրորդ հազարամյակի գերեզմանաթմբեր, որոնք պարունակել են արիացիների կմախքի մնացորդներ և զարդեր:
2006- Ծաղկաձորում բացվել է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ռեստ հաուզ» հյուրանոցային համալիրը:
2009-տեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությունը:
2010- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սկսել է պիկետը «Երևան» հյուրանոցի դիմաց, որտեղ աշխատանքներն է սկսել «Եվրամիություն - Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը: 4 անձ բերման է ենթարկվել իրավապահների կողմից:
2020-կնքվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, իսկ ժամը 18:30-ին Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի սահմանին մոտ, խփվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ:
ԱՇԽԱՐՀ
959 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածինը:
1799 - տեղի է ունեցել Բրյումերի 18-ի հեղաշրջումը. Նապոլեոն Բոնապարտը զինվորականների օգնությամբ տապալել է դիրեկտորիատի ռեժիմը:
1818 – ծնվել է ռուս հանրահայտ գրող Իվան Տուրգենևը:
1870 - Կուլմանեի ճակատամարտում ֆրանսիացիները հաղթել են պրուսացիներին:
1885 – ծնվել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Վելիմիր Խլեբնիկովը:
1892 – ծնվել է գերմանացի գրականագետ Էրիխ Աուերբախը:
1897 – ծնվել է բրիտանացի քիմիկոս Ռոնալդ Ջորջ Ռեյֆորդ Նորիշը:
1900 - ռուսական 100 հազարանոց զորաբանակը ավարտել է Մանչժուրիայի օկուպացիան:
1906 - Թեոդոր Ռուզվելտը դարձել է Միացյալ Նահանգների՝ օտար երկիր այցելած առաջին նախագահը:
1907 - Տրանսվաալ գաղութը բրիտանական թագավոր Էդուարդ 7-րդին է նվիրել «Կուլլինան» ալմաստը, որը մինչ հիմա հանդիսանում է հայտնաբերված ամենախոշոր ալմաստը աշխարհում:
1911-Գլեբ Կոտելնիկովը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած՝ աշխարհում առաջին ծալովի РК-1 պարաշյուտը:
1918– վախճանվել է ծագումով լեհ, ֆրանսիացի բանաստեղծ Գիյոմ Ապոլիները:
1934 – ծնվել է ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս և գրող Կարլ Սագան:
1936 – ծնվել է լատվիացի խորհրդային նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալը:
1937- ճապոնական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Չինաստանի Շանհայ քաղաքը:
1938– նացիստական Գերմանիայի ամբողջ տարածքում հրեաների նկատմամբ սկսվել են ֆիզիկական բռնություններ, այդ գիշերը պատմության մեջ է մտել «բյուրեղապակյա գիշեր» անվանմամբ:
1965-էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով ԱՄՆ-ի հյուսիս–արևել յան յոթ նահանգները և կանադական Օնտարիոն գիշերը հայտնվել են խավարի մեջ:
1970 – վախճանվել է ֆրանսիացի քաղաքական և ռազմական գործիչ, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը:
1974– ծնվել է իտալացի ճանաչված ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիեռոն:
1985 - Գարրի Կասպարովը, հաղթելով Անատոլի Կարպովին, 22 տարեկանում դարձել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն:
1989- սկսվել է «սառը պատերազմի» խորհրդանիշ հանդիսացող Բեռլինյան պատի քանդումը։
1993- բոսնիական Մոսթար քաղաքում ռմբակոծություններից ավերվել է 1566 թվականին կառուցված կամուրջը:
1994– առաջին անգամ սինթեզվել է պարբերական աղյուսակի 110-րդ տարրը` դարմշթադթիումը:
2004– թողարկվել է Mozilla Firefox դիտարկիչի առաջին տարբերակը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում