«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի ուղերձը Հաշվապահների միջազգային օրվա առթիվ
SocietyՍիրելի հաշվապահնե՛ր, Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ հաշվապահության միջազգային օրվա առթիվ։
Օրվա ընտրության հիմքը հանդիսացել է 1494-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունը, երբ Վենետիկում հրատարակվել է Լուկա Պաչիոլիի «Ամեն ինչ թվաբանության, երկրաչափության և համամասնությունների մասին» գիրքը, որտեղ հեղինակը փորձել է իմի բերել տվյալ ժամանակաշրջանի մաթեմատիկական գիտելիքները:
Այս օրը հատուկ առիթ է խոսելու ամբողջ աշխարհում հաշվապահների կատարած աշխատանքի կարևորության մասին: Հարգելու նրանց քրտնաջան աշխատանքը, նվիրվածությունն ու փորձն ինպաստ բիզնեսի և կազմակերպությունների զարգացման գործում:
Դուք չափազանց բարդ և պատասխանատու, միևնույն ժամանակ շատ պատվաբեր աշխատանք եք կատարում։ Անուրանալի է ձեր ավանդը տնտեսության զարգացման գործում։
Հաշվապահի մասնագիտությունը կրող մարդիկ հանդիսանում են բիզնեսի կայացման և զարգացման հիմնասյուներից մեկը՝ այսպիսով առանցքային նշանակություն ձեռք բերելով նաև պետության համար։
Մաղթում եմ Ձեզ նորանոր գիտելիքներ և կարողություններ, անկոտրում կամք՝ դիմակայելու գործին յուրահատուկ բոլոր դժվարություններին: Շնորհակալություն գործի գիտակ բոլոր հաշվապահներին բիզնեսի հաջողությունն ապահովելու համար։