Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը չի քննարկվում
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը չի քննարկվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Այս մասին Factor.am-ի՝ ՀՀ վարչապետին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԳ նախարարությունից։
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն։
«Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ քննարկում են ադրբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն ու համաձայնություն են տվել»,- նշել էր Օսկանյանը:
Կայքը նաև հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե ընդհանրապես ի՞նչ կարծիք ունի ադրբեջանցիների ենթադրյալ վերադարձի մասին։ Ո՛չ ՀՀ Կառավարությունը, ո՛չ ԱԳՆ-ն այս հարցին չեն անդրադարձել։