Ուսանողները ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում են. ընկերությունը շարունակում է մշտական աջակցություն ցուցաբերել կրթական ոլորտին
SocietyՆոյեմբերի 17-ը ուսանողության միջազգային օրն է:
Ուսանողությունը պետության,երկրի զարկերակն է, զարգացման ու նպատակների իրագործման երաշխիքը, վաղվա Հայաստան կերտողը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ջերմորեն շնորհավորում է բոլոր ուսանողներին տոնի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, նպատակասլացություն և համառություն՝ կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:
Ուսանողները ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում են, մեր ընկերությունը շարունակում է մշտական աջակցություն ցուցաբերել կրթական ոլորտին, բազմաթիվ կրթական ծրագերի աջակցմանը զուգահեռ՝ փոխհատուցելով նաև ուսանողների ուսման վարձերը:
2022 թվականին ընկերությունը շուրջ 1475 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցել 318 մլն դրամի սահմաններում, իսկ 2023 թվականի հունվարից՝ ավելի քան 1632 ուսանողի ուսման վարձ՝ 302 մլն դրամի սահմաններում:
Ընկերության կողմից կրթական ոլորտի աջակցությունը շարունակական բնույթ կկրի: