Թուրքիայի հետ երկխոսության մեջ ենք․ Նիկոլ Փաշինյան
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը երկխոսության մեջ է նաև Թուրքիայի հետ։ Այս մասին Երևանում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել՝ չնայած դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով որևէ հաջողություն չունենք։ Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարևորագույն գործոն է Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող միջավայրի ռազմավարական տեսլականի համար»,-ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կկարողանան լսել Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելու լուրը։
«Սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ։ Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան»,- ասել է Փաշինյանը։