Հաջիևը կրկին մեղադրեց Հայաստանին
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ սահմանը փակելու մեղքը հենց Հայաստանինն է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը: Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը տարածաշրջանում ստեղծվել է Հայաստանի օկուպացիայի, ագրեսիայի քաղաքականության արդյունքում ։
«Եղբայրական Թուրքիայի եզրակացությունը միշտ եղել է այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը դադարեցնի ադրբեջանական հողերի օկուպացիան, հրաժարվի տարածքային հավակնություններից ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ և, վերջապես, հանդես գա տարածաշրջանում դրական օրակարգով։ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես աջակցել են հարաբերությունների կարգավորմանը և մշտապես դրական մեսիջներ են ուղարկել Հայաստանին։ Իհարկե, Հայաստանը, գնահատելով տարածաշրջանի ներուժը, պետք է ելնի տարածաշրջանի ներսում խնդիրների լուծման մոտեցումից», — նշել է Հիքմեթ Հաջիեւը։