ԱՄՆ-ում արևային սարքերի ծախսերը նվազել են
EconomicsԱՄՆ-ում հրապարակված նոր զեկույցների համաձայն՝ 2021 թվականին արևային էներգիան, քամին և բնական գազը կազմել են երկրի էլեկտրացանցերում ավելացված հզորությունների 91 %-ից ավելին։ Թեպետ արևային համակարգերի շինարարության արժեքն այդ թվականին հասել է 20 միլիարդ դոլարի, սակայն իրական շինարարության ծավալներն ավելի են եղել նախորդ տարվա համեմատ։ Պատճառն արևային համակարգերի շինարարության միջին ծախսերի զգալի նվազումն է՝ մեկ տարվա համեմատ մոտ 6 %-ով։
Ծախսերի նվազումն առաջին հերթին կապված է բյուրեղացված սիլիկոնից պատրաստվող թրեկինգային վահանակների շինարարության 10 % նվազման հետ, ինչի արդյունքում նվազել է նաև արևային համակարգերից ստացվող էլեկտրաէներգիայի արժեքը, և 2014 թվականից հետո 1 կիլովատտի գինն իջել է մինչև 4,72 դոլար։ Զեկույցում նշվում է, որ բյուեղային սիլիկոնից պատրաստվող վահանակների միջին շինարարությունը ևս նվազել է՝ 5 դոլարից հասցնելով 2,04 դոլարի 1 կիլովատտի համար։ Նվազել են նաև մյուս ծախսերը, ընդ որում ուշագրավ է, որ այս անկումը տեղի է ունենում արևային մոդուլների և ընդհանուր վահանակների գների կրկնակի աճի պայմաններում։
Գներն աճել են առաջին հերթին համավարակի ժամանակ՝ առաքումների անբավարարության պատճառով։ Դեֆիցիտի պայմաններում բազմաթիվ արտադրողներ ավելացրել են արտադրությունը, իսկ վահանակները վաճառել են գրեթե կրկնակի թանկ, նույնիսկ այդ հանգամանքը չի խանգարել ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրման բումին և առաջիկայում, ըստ մասնագետների, այդ շինարարության ծավալներն աճելու են։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Կարինե Սարգսյան