Հունաստանի փորձն օրինակելի կարող է լինել Հայաստանի համար
EconomicsՀունաստանը 2005 թվականից կրճատել է վտանգավոր արտանետումների ծավալը 43 %-ով և ավելի շատ է օգտագործում էներգիայի վերականգնող աղբյուրները։ Հունաստանի վարչապետ Կրիա Միցոտակիսն այդ մասին ասել է Դուբայում ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության 28-րդ համաժողովի ընթացքում։ Ըստ Միցոտակիսի՝ կլիմայի փոփոխություններն ակնհայտ են և անհրաժեշտություն կա շարժվել դեպի զրոյական ախտոտումներով տնտեսություն, իսկ Հունաստանն այս առումով, ըստ վարչապետի և ըստ միջազգային էներգետիկ գործակալության, զգալի աշխատանք է կատարել։
Երկիրը, որտեղ սովորաբար արևային օրերն ավելի շատ են, քան Եվրոպայի հյուսիսային երկրներում, առաջատարներից մեկն է արևային վահանակների տեղադրման առումով։ Ըստ Միցոտակիսի՝ քամու էներգետիկայի զարգացման առումով Հունաստանն աշխարհում 7-րդ տեղն է զբաղեցնում, արևի ծավալները դեռևս ավելի փոքր են, սակայն երկիրը լրջորեն շարժվում է այդ ուղղությամբ։
Քամու և արևի էներգիան այսօր ծածկում են Հունաստանի էլեկտրաէներգիայի կարիքների կեսը։ «Էներգիայի վերականգնվող աղբյուրների անցման օգուտներն ակնհայտ են»,- նշել է վարչապետը։ Հունաստանը լուրջ քայլեր է իրականացնում արևային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, ընդ որում ինչպես նշել է պաշտոնյան, այս առումով չափազանց կարևոր են նաև բյուրոկրատական քաշքշուկների վերացումը, ինչպես նաև տների և առանձին շինությունների հարմարեցումն արևային վահանակների տեղադրման համար։
Այժմ Հունաստանում աննախադեպ ծավալի վերանորոգումներ են իրականցվում, տներն ու գրասենյակային շինությունները հարմարեցվում են արևային վահանակների տեղադրման համար։ Հունաստանի փորձը կարող է չափազանց օգտակար լինել Հայաստանի համար։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մանուկյան