Գերմանիայում արևային վահանակների տեղադրման տեմպերն աճել են
EconomicsԳերմանիայում արևային սարքավորումների թվի աճը կրկին ավելի արագ տեմպերով է եղել, քան նախորդ տարի։
Փորձագետների տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արևային վահանակների տեղադրման աճը կազմել է 30 %-ից ավելի։ Նախորդ տարիներին աճի տեմպերը կազմել են առավելագույնը 15-25 %։
Ըստ փորձագետ Տիմ Ռոզենգարդի՝ այս տարվա ընթացքում տանտերերը ցանկացել են հնարավորինս շատ տեղադրել արևային վահանակներ, էլեկտրաէներգիայի գների աճի պայմաններում։ Շատ ընկերություներ էլ օգտվել են դրանից, որոշ դեպքերում անամոթաբար, և այժմ Եվրոպայում արևային վահանակների գները կրկին սկսել են նվազել։
Որոշ գերմանական երկրներում միջին ազգային ցուցանիշը՝ 30 %-ը, գերազանցվել է հատկապես արևելյան հողերում, իսկ օրինակ Համբուրգ և Բեռլին երկրամասերում աճը կազմել է 40 %-ից ավելի, ինչը նշանակում է, որ Եվրոպայի առաջատար երկրներից մեկը ողջ թափով անցնում է արևային էներգիայի յուրացմանը։
Առնվազն մինչև 2030 թվականը Գերմանիայում էլեկտրաէներգիայի կեսից ավելին կսկսեն ստանալ հենց արևից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Բեգլարյան