Մի շարք հայտնիներ «կոմայում» են. տեսանյութ
SocietyԻնչու՞ են մի շարք հայտնիներ կոմայում:
«Ես եղել եմ կոմայում», «Կոմայում լրիվ այլ իրականություն էր, ավելի վառ ու գունավոր» «Ես կոմայից դուրս եկա, ընկերներս մնացին», «Կոմայից չէի ուզում դուրս գալ»…
Կոմայի մասին այսպիսի նկարագրություններով հոլովակներ են իրենց էջերում հրապարակել Արամ mp3-ն և իր կինը, Մարիաննա Վարդանյանը, Լուիզա Ներսիսյանը, Արսեն Գրիգորյանը, «Բոնին» Հայկ Մկրտչյանը, Եվա Ղարիբյանը, մի շարք այլ հայտնիներ ու բլոգերներ։
Ենթադրելով, որ հավանաբար որևէ նոր նախագծին վերաբերող արշավ է իրականացվում, փորձեցինք կապ հաստատել և պարզաանում ստանալ նրանցից։
Չցանկանալով բացել փակագծերը՝ հայտնիները միայն նշեցին, որ ամբողջ մանրամասներն ու «իրականությունը» հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին։