Օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 20-ին, ժամը 05.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ունի մկանային ցավեր. անհրաժեշտ է շտապօգնություն: Պարզվել է, որ քաղաքացին չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում' հատակին, անօգնական վիճակում գտնվել է Հ. Գ.-ին (ծնվ.1953թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
*** Օգոստոսի 20-ին, ժամը .04.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոց թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
*** Օգոստոսի 20-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: