Կաթսայատան կառուցման հովանավորը ԶՊՄԿ-ն է (տեսանյութ)
SocietyՄեղրու մանկապարտեզում այս օրերին զուգահեռաբար ընթանում են հովացման համակարգի անցկացման և նոր կաթսայատան կառուցման աշխատանքները։
Դրա շնորհիվ հաստատությունը կունենա նաև այլընտրանքային ջեռուցման տարբերակ, ինչը եզակի երևույթ է հանրապետությունում։ Ճիշտ է, այս պահին որոշ դժվարություններ են առաջացել ջեռուցման հետ կապված, բայց ՆՈՒՀ-ի տնօրենը լիահույս է, որ մինչև տարվա վերջ հարցը կլուծվի։
Կաթսայատան կառուցման հովանավորը ԶՊՄԿ-ն է, հովացման համակարգն անցկացվում է պետբյուջեի միջոցներով։
ՍՅՈՒՆԻՔ ՀԸ տեսանյութը պատրաստ էր հրապարակման, երբ հետաքրքիր զուգադիպությամբ կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Մեղրիի մանկապարտեզի օդորակման սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման աշխատանքների համար: