Փաշինյանը հակված է մեկնել Սանկտ Պետերբուրգ
AnalysisՀայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ամսվա վերջին կմեկնի Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջին օրերին լուրջ քննարկումներ են ընթացել այս հարցի շուրջ, ավելին այս հարցը հիմնական քննարկվող հարցն է եղել, նաև Անվտանգության խորհրդում, որտեղ Փաշինյանը հայտարարել է, թե առանձնապես ցանկություն չունի գնալ Սանկտ Պետերբուրգ և արժանանալու Վլադիմիր Պուտինի և ՀԱՊԿ այլ գործընկերների կշտամբանքին, սակայն ստիպված է, քանի որ հասկանում է, որ լրջագույն խնդիրներ կարող են ծագել։
Ըստ էության բոլոր մյուս բանախոսները, բացառությամբ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, փորձել են համոզել, որ Փաշինյանը պետք է գնա և հենց տեղում բարձրացնի Հայաստանին հուզող հարցերը:
Արևմուտքի հետ սերտ աշխատող Միրզոյանը հայտարարել է, թե դրանից հետո Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն Արևմուտքում կարող է փոխվել դեպի բացասական ուղղությամբ, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե առանց այն էլ չափազանց քիչ աջակցություն է ստանում Արևմուտքից, որպեսզի դրա դիմաց կարողանան ամբողջությամբ սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ըստ վարչախմբի ղեկավարի՝ իրենք այլ՝ ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել Բրյուսելից, Փարիզից և Վաշինգտոնից, սակայն այդ ակնկալիքները չեն արդարացել։
Ի դեպ այդ մասին գրեթե բառացի տեքստով Փաշինյանը հայտարարել էր նաև նախօրեին ԱԳՆ ամանօրյա ընդունելության ժամանակ, նշել, որ Հայաստանը բավարար չափով աջակցություն չի ստանում Արևմուտքից։ Փաշինյանն ի վերջո հասկացել է, որ իր բլեֆն առանձնապես լուրջ չեն ընդունում ու թեև Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում շարունակել է հակառուսական գիծը, սակայն ոչ ամենևին կոշտ տերմինաբանությամբ։
Աննա Բարսեղյան