Հենրիխ Մխիթարյանը 34 և ավելի տարեկանների շարքում` Ա Սերիայում ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Transfermarkt-ն այսօր թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 6 մլն եվրո։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 34 տարեկանը լրացած (34 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։
Հետաքրքիր է, որ այս տարիքից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թոփ-6-ում «Ինտերի» 5 ներկայացուցիչ է․
1․ Հենրիխ Մխիթարյան (34 տարեկան)․ «Ինտեր» – 6 մլն եվրո
2-3․ Մարկո Արնաուտովիչ (34 տարեկան)․ «Ինտեր» – 5 մլն եվրո
2-3․ Յան Սոմեր․ «Ինտեր» (35 տարեկան) – 5 մլն եվրո
4-6․ Ֆրանչեսկո Աչերբի (35 տարեկան)․ «Ինտեր» – 4 մլն եվրո
4-6․ Մատեո Դարմիան (34 տարեկան)․ «Ինտեր» – 4 մլն եվրո
4-6․ Օլիվյե Ժիրու (37 տարեկան)․ «Միլան» – 4 մլն եվրո
Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 34 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:
Այս ցուցանիշով առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 35 մլն եվրո տրանսֆերային արժեքով։ Մխիթարյանն այս վարկանիշում կիսում է 9-10-րդ տեղերն իր նախկին խաղընկեր, Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Հումելսի հետ։