Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու ծխահարված դի (լուսանկար)
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 1 շենքի 12-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խումբը։
Հրշեջները, մարելով նշված շենքի 12-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը, հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 45-ամյա Միհրան Ա․-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։