Սոչիում փոթորկի պատճառով 11,800 մարդ զրկվել է էլեկտրամատակարարումից
SocietyՍոչիում փոթորիկը տապալել է ավելի քան 80 ծառ և վնասել ավելի քան տասը մասնավոր և բազմաբնակարան շենքի տանիքներ, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից, տեղեկացնում է kommersant.ru-ն:
Նշվում է, որ փոթորկի պատճառով խախտվել է էլեկտրամատակարարումը Սոչիի չորս շրջանում՝ առանց էլեկտրականության թողնելով 11,8 հազար մարդու։
Սաստիկ քամու պատճառով չորս ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Այժմ դրանք գտնվում են այլընտրանքային օդանավակայաններում:
Հաղորդվում է նաև, որ Սոչիում դեկտեմբերի 23-ից 25-ը փոթորկի նախազգուշացում է: