Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել են արցախցի փոքրիկներին
SocietyԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի համատեղ նախաձեռնությամբ՝ համայնքում բնակվող հինգ հարյուր արցախցի երեխայի համար կազմակերպվել է ամանորյա տոնական միջոցառում:
Վարչական շրջանի աշխատակիցների կորպորատիվ միջոցառման համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արցախցի երեխաներին հյուրընկալելու, ամանորյա ուրախ մթնոլորտ, ժպիտ և ջերմություն պարգևելու համար: