Ողբերգական դեպք՝ Գյումրիում
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է: Գրել է Shamshyan.com-ը։
Տարածքը պարեկները սահմանազատել են, փրկարարներն էլ փլուզված պարսպի տակ հայտնաբերել են տղամարդու դի:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն էր, ով այդ պահին պարսպի կողքով անցնելի է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա:
Ժամանել են նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում հավանաբար կնախաձեռնվի քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է, թե ում կողմից է կառուցված «մահաբեր» քարե պարիսպը: