Հոլանդացի այգեպանը տեղադրել է Եվրոպայի ամենամեծ արևային պանելային համակարգը
EconomicsRossaprimavera.ru-ն գրում է, որ Եվրոպական մրգային արդյունաբերության մեջ մինչ օրս արևային մարտկոցների ամենամեծ տեղադրման հարցում ներդրում է կատարվել Նիդեռլանդներում ազնվամորու արտադրողի կողմից:
Կառավարության աջակցությամբ Մարթենս վան Հուֆը վերջերս իր ֆերմայում տեղադրել է ընդհանուր 24206 ֆոտովոլտային բջիջ: Բայց ի տարբերություն սովորական արևային էներգիայի համակարգերի, դրանք տեղադրվել են ազնվամորու մշակաբույսերի անմիջապես վերևում: Հատուկ նախագծված վահանակները, որոնք կոչվում են «մրգային վոլտաիկներ», թույլ են տալիս ճիշտ քանակությամբ լույս հասցնել իր տակ աճող բույսերին: Ավելին, ըստ մշակողի, պանելները ծածկում և պաշտպանում են բույսերը կարկուտից և ծայրահեղ շոգից։
Գերմանական BayWa խմբի տվյալներով համակարգն արտադրում է արդյունաբերության ռեկորդային 8,7 ՄՎտ հզորություն, որը բավարար է ավելի քան 2800 տների էներգիայի համար: Այժմ Վան Հուֆը նախատեսում է ընդլայնել նախագիծն ընդգրկելով դրա մեջ իր ողջ հողատարածքը:
BayWa-ն հայտարարել է, որ նպատակ ունի մինչև 2027 թվականը միավորել գյուղատնտեսությունը և արևային էներգիայի արտադրությունը ԵՄ հինգ երկրների վեց տարբեր վայրերում: «Իսպանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները կաջակցեն էներգիայի արտադրության և մրգերի լայնածավալ արտադրության համակցմանը, ինչը կնպաստի կլիմայի փոփոխության նկատմամբ կայունության բարձրացմանը, — ասել է BayWa-ի ներկայացուցիչը,— բացի այդ, նախատեսվում է նման նախագծեր մշակել Գերմանիայում և Իտալիայում»։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am