ԱրարատԲանկը 5 մլն է ներգրավել EFSE-ից՝ ի աջակցություն Հայաստանի ՄՓՄՁ-ներին
SocietyԵրկարաժամկետ վարկի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի կանանց առաջխաղացմանը բիզնեսում
Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) վերահաստատում է իր հանձնառությունը խթանելու Հայաստանի տնտեսական զարգացումը` 5 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջնային վարկ տրամադրելով իր երկարամյա գործընկեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին: Այս նոր վարկային գործիքի նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), հատկապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների համար և խթանել Հայաստանում բիզնեսի մրցունակության և ներառականության աճը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՓՄՁ ոլորտի առաջատար ֆինանսավորող կառույց է, որը մեծ փորձ է կուտակել կանանց ֆինանսավորման բնագավառում: EFSE-ի ներդրումն ավելի կամրապնդի Բանկի նվիրվածությունը կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու և սոցիալ-տնտեսական հզորացմանն ու ներառմանը նպաստելու գործին:
«Մեզ համար պատիվ է շարունակել մեր ուղին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ` մեր վստահելի գործընկերոջ հետ, որը կիսում է տնտեսական զարգացման խթանման մեր տեսլականը: 5 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը վկայում է ՄՓՄՁ-ներին, մասնավորապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու և Հայաստանի տնտեսական լանդշաֆտի վրա նշանակալի ազդեցություն ունենալու մեր համատեղ հանձնառության մասին», – ասել է EFSE-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն:
«Այս ռազմավարական գործընկերությունն արտացոլում է երկրի տնտեսական առաջընթացը խթանելու և միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին հզորացնելու մեր հանձնառությունը: ՄՓՄՁ-ները կենսական դեր են կատարում նորարարության խթանման, աշխատատեղերի ստեղծման և ընդհանուր տնտեսական կայունության ապահովման գործում: Վստահ ենք, որ ֆինանսավորման ոլորտում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի ունեցած փորձի և մեր բանկի լայնածավալ ցանցի և ռեսուրսների շնորհիվ այս համագործակցությունն էական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի ձևավորման վրա»,- իր խոսքը եզրափակել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։