Yerevan, 25.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՈՐՈՍԿՈՊ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Lifestyle
ԽՈՅԵՐ 2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր են տարաձայնություներ այն հարցերում, թե որն է օգտակար, պրոֆեսիոնալ եւ ինչ է ցանկանում ձեր հոգին: Ուշադրություն դարձրեք փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում  հավանական են անսպասելի եւ հաճելի առաջարկներ օտարերկրացիների կողմից, միգուցե բացվեն արտասհամանում սովորելու հնարավորություններ: Անձնական կյանքը, ինչպես եւ աշխատանքը, այդ շրջանում կեռա: Հնարավոր են վառ սիրավեպեր հիմնականում ֆինանսապես կայուն անձանց հետ: Նրանք, ովքեր երեխա ունենալու մասին են երազում, հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքը:  Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ: Դուք կկենտրոնանաք աշխատանքի վրա, սակայն տարվա վերջ արժե ուշադիր եւ զգոն լինել, որպեսզի խուսափեք խարդախություններից, որոնք կապված են կարիերայում առաջ գնալու հետ:  ՑԼԵՐ 2015 թվականը ձեզ համար շրջադարձային է լինելու, որը կազատի ձեզ անցյալից եւ դուռ կբացի դեպի ապագա: Ինչպես անցնող տարի, այնպես էլ՝ այս, շատ Ցլեր զբաղված կլինեն կյանքի փիլիսոփայական իմաստավորմամբ, եւ 2015-ին էլ դա կլինի առաջնային: Հնարավոր է որոշները կրոնափոխության դիմեն, տարվեն էզոթերիկայով եւ մոգությամբ: Կտրուկ փոփոխությունների կենթարկվի նաեւ կարիերան: Որոշ  Ցլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Դա տեղի կունենա հունվար ամսին: Եթե տարվա առաջին կեսին ձեր ուշադրությունը ուղղված կլինի ընտանեկան հարցերին, ապա տարվա վերջին չորս ամիսներին դուք կցանկանաք մոռանալ այդ հարցերն ու փիլիսոփայական  մտքերը: Շատ Ցլեր 2015 թվականին կբացահայտեն իրենց ստեղծագործական ջիղը: Ոմանց մոտ ցանկություն կառաջանա երեխաներ ունենալ: Չի բացառվում նաեւ երեխա որդեգրելու ցանկությունը: 2015-ին Ցլերի համար հատուկ նշանակություն կունենան ընկերական հարաբերությունները: Դուք կցանկանաք ձեզ շրջապատել միայնայն մարդկանցով, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու արժեքները: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր տարի: Երկվորյակներից շատերը եկող տարի ձեռք կբերեն նոր ընկերներ ու ծանոթներ: Դուք կգտնեք հետաքրքիր մարդկանց այնտեղ, որտեղ չէիք մտածել փնտրել՝ օրինակ հարեւանների, դպրոցական ընկերների կամ նրանց շրջանում, որոնց դուք ընդունում եք որպես ձեր կյանքի առօրյա ֆոն: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան ինչպես ձեր անձնական, այնպես էլ գործնական կյանքում: 2015-ին ամենաշատ ազդեցությունեը ձեզ վրա կունենան ձեր եղբայրները կամ քույրերը: Տարվա միջին հատվածում դուք նրանցից կարող եք ստանալ անսպասելի, սակայն շատ տեղին աջակցություն: Տարվա երկրորդ հատվածը դուք կնվիրեք ձեր ընտանիքին: Շատ Երկվորյակներ, չնայած իրենց թեթեւսոլիկ բնավորությանը, կցանկանան առավել նստակյաց կյանք վարել: Աստղերը ձեզանից կպահանջեն անկեղծություն ինքներդ ձեր հանդեպ եւ լուրջ աշխատանք զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց անհրաժեշտ վերաիմաստովորում: Դուք կհասկանաք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից եւ ինչ եք պատրաստ տալ նրան դրա դիմաց: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Խեցգետիններին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում: Դուք ստիպված կլինեք մի լավ չարչարվել, սակայն ստացված արդյունքը կարող է գերազանցել ձեր բոլոր սպասելիքները: 2015-ին ձեզ համար առավել արդիական կլինի անձնական կյանքի եւ աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ իրենց ներկայիս հարաբերությունները խանգարում են իրենց պրոֆեսիոնալ զարգացմանը եւ կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսերին աշխատավայրում: Գալիք տարում դուք մեծ ցանկություն կունենաք ապրել ձեր հաճույքի համար, թույլ տալ ձեզ ավելին, քան սովորաբար թույլ եք տալիս եւ մի փոքր շեղվել ձեզ հատուկ խնայողությունից: Տարվա առաջին կեսին դա ձեզ կհաջողվի, իսկ տարվա երկրորդ կեսը հագեցած կլինի հետաքրքիր գործուղումներով եւ աշխատանքում նոր հնարավորություններով: Շատերը կցանկանան փորձել իրենց գրականության կամ մանկավարժության ասպարեզում:   ԱՌՅՈՒԾՆԵՐ Առյուծները 2015 թվականի առաջին կեսում հաստատ չեն ձանձրանա: Առանց այդ էլ ընկերական շրջապատում մեծ համակրանք վայելող Առյուծները էլ ավելի շատ կզգան շրջապատի ուշադրությունն ու հիացմունքն  իրենց հանդեպ: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձռնվի սիրվել հանդիսատեսի կողմից: Դրա հետ մեկտեղ, անսպասելի հայտնիությունը նաեւ խնդիրներ կառաջացնի: Դուք ստիպված կլինեք առավել զգույշ լինել ձեր քայլերի ու խոսքերի մեջ: 2015-ին Առյուծները մեկ անգամ չէ, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց իդեալների եւ օգուտի միջեւ: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը՝ փնտրելով այնպիսի աշխատանք, որտեղ նրանք ստիպված չեն լինի դեմ գնալ իրենց խղճին: ԿՈՒՅՍԵՐ Գալիք տարին Կույսերի համար հոգեւոր վերածննդի տարի կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի սիրահարվածության հետ: Դուք կվերանայեք ձեր հայացքները աշխարհի եւ սիրային հարաբերությունների վերաբերյալ, կդառնաք ավելի ռոմանտիկ եւ զգացմունքային: Ձեզ համար կարեւոր կդառնա նաեւ ինքնազոհաբերության թեման: Տարվա առաջին կեսին այս համաստեղության ներկայացուցիչները կարող են տարվել կրոնով, միստիկայով, ինչպես նաեւ բարեգործությամբ: Հնարավոր է սիրահարվածություն այն մարդու հանդեպ, ում դուք կհամարեք ձեր հոգեւոր իդեալը: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուք կբախվեք ձեր բնավորության մութ կողմերի հետ: Շատ գայթակղություններ կառաջանան, որոնց դժվար կլինի չտրվելը: Տարվա առաջին ամիսներին պետք է զգոն լինել նոր ծանոթերի հանդեպ: Մեծ է խաբվելու հավանականությունը: Սեպտեմբեր ամսից սկսած՝ մինչեւ տարվա վերջ, դուք հզոր ուժ կզգաք ձեր մեջ: Շատերը լուրջ հարցեր կլուծեն՝ կապված բնակարանի հետ, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կստեղծեն:    ԿՇԵՌՔՆԵՐ Ինչպես անցնող տարում, այնպես էլ 2015-ին, Կշեռքների համար արդիական կլինեն միջանձնային հարաբերությունները: Սակայն, ի տարբերություն 2014-ի, գալիք տարի կվերաիմաստավորվեն ոչ միայն սիրային հարաբերությունները, այլեւ ընկերական ու գործնական: Շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ եւ դառնալ առավել անկեղծ: Դուք կցանկանք մաքրել նաեւ ձեր շրջապատը ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա դուք իսկապես կարող եք հույս դնել: Դա առվել ակտիվ կերպ կզգացվի աշնանը եւ ձմռանը, երբ դուք կդառնաք ինքնամփոփ: Փոխարենը, տարվա առաջին ամիսները հագեցած կլինեն նոր ու հեռանկարային ծանոթություններով, որոնք կազդեն ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Հենց շնորհիվ նոր ծանոթությունների, դուք կկարողանաք դասավորել ձեր անձնական կյանքն ու ապահովել աճը կարիերայում: Կշեռքների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն ձեզ այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություներին:   ԿԱՐԻճՆԵՐ Կարիճների փառամոլությունն իր գագաթնակետին կհասնի 2015 թվականի առաջին կեսին: Շատերը կորոշեն կյանքի կոչել վաղուց մտածված ստեղծագործական գաղափարները եւ յուրօրինակ բիզնես նախագծերը: Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արժե ժամանակը ծախսել հին գործերը ավարտին հասցնելու ու նորը մանրակրկիտ մշակելու վրա, իսկ նոր նախագծերը պետք է սկսել ոչ ուշ, քան գարնանը եւ ամռանը: 2015 թվականին շատ Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների շրջանում: Ձեր սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ դուք անհարմարություն կզգաք շփվել ձեր որոշ ծանոթների հետ: Շատերի համար գուցե դա ցավոտ կլինի: Փոխարենը՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր ժամանակահատվածում ձեզ սպասվում են նոր ծանոթություններ՝ հետաքրքիր եւ ստեղծագործ անձնանց հետ, որոնք ձեզ կոգեշնչեն: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Հաջորդ տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը պահելու յուրահատուկփորձության շրջան, որն անցնելով, դուք շատ մեծ հնարավորություններ կբացեք ձեր առաջ: Դուք կբախվեք օգտակարի եւ հաճելիի, հնի եւ նորի միջեւ ընտրության առաջ:  Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով դուք տարված կլինեք գալիք տարում: Աստղերը ձեզ կոչ են անում 2015-ին փոխել ձեզ բնորոշ թեթեւամտությունը կյանքի հանդեպ առավել լուրջ մոտեցմամբ: Դուք ինքներդ կցանկանք ձեզ հասուն մարդու պես պահել: Փոխությունների սկիզբը կարող է լինել փիլիսոփայությամբ կամ կրոնով տարվելը, որոնց դուք հակված կլինեք տարվա առաջին ամիսներին: Եթե ձեր անձի մեջ անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն, ապա 2015-ի սեպտեմբեր ամսից սկսած՝ ձեզ սպասվում է մեծ հաջողություն: ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ Հաջորդ տարին Այծեղջուրների համար լի կլինի առեղծվածով: Դեռ այս տարվանից բռնած ձեր ուղու վերաիմաստավորումը իր գագաթնակետին կհասնի հենց գալիք տարում: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ: Աստղերը կմաքրեն ձեր կյանքը ավելորդ բաներից՝ անհամապատասխան մարդկանցից, սխալ համոզմունքներից եւ կախվածություններից: Առավել ինտենսիվորեն դա տեղի կունենա ապրիլից օգոտսոս ընկած ժամանակահատվածում: Պետք չէ ափսոսալ այդ կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն ձեր կյանքի վերաիմաստավորման համար: Սեպտեմբերից սկսած՝ այս համաստեղության տակ ծնվածներն առավել նշանակալի կերպ կզգան իրենց վերածննդի արդյունքը: Դուք ձեռք կբերեք նոր ծանոթություններ, մարդկանց, որոնց հետ դուք կկապվեք խորը հոգեւոր կապերով: ՋՐՀՈՍՆԵՐ Կարելի է ասել, որ գալիք տարի Ջրհոսները կլինեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում ենինտելեկտուալ բացահայտումներ ու շփումներ: Սակայն, նախքան ներդաշնակության հասնելը, Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի փորձությունների միջով անցնել: 2015-ի գլխավոր խնդիրներից կդառնան ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, սակայն ժամանակի հետ դուք կհասկանաք, որ այդպես ավելի լավ էր: Շատ Ջրհոսներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին, կսկսեն առավել քիչ սավառնել երկնքում: 2015-ին, մասնավորապես առաջին չորս եւ վերջին երկու ամիսներին, դուք կգիտակցեք, որ ձեր հետաքրքրությունները հակասում են ձեր ընկերների կամ ձեզ համար նշանակություն ունեցող այլ մարդկանց հետաքրքրքություններին: Ամենայն հավանականությամբ, դա կվերաբերվի ձեր ֆինանսական կարողություններին: Եկող տարին ձեզ կսովորեցնի պահպանել առողջ էգոիզմի եւ ինքնազոհողության միջեւ հավասարակշռությունը: ՁԿՆԵՐ Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, հատկապես՝ անձնական կյանքում եւ կարիերայում: Դուք  ձեզ ձեր տարերքի մեջ կզգաք: Ձեր ռոմանտզիմն ու ստեղծագործական կարողություններն ըստ արժանավույնս կգնահատվեն: Որոշ Ձկներ կցանկանան բարձրացնել իրեն դիրքը շրջապատում եւ մեծ ջանքեր կգործադրեն դրա համար: Տարվա առաջին երեք ամիսները եւ վերջին երկուսը շրջադարձային կլինեն այդ գործընթացի համար: Առավել լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում: Հաջորդ տարի Ձկներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականը եւ այն, թե ինչպես են իրենց ընդունում ընկերներն ու այլ մարդիկ: Շատերը կհասկանան, որ հոգնել են իրենց դերից, որը պարտադրված է շրջապատի կողմից: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ կերտելու համար:  

Աղբյուրը՝ junona.org

NEWS.am STYLE

 
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes