«Արևային» կիլովատը կէժանանա 5-7 անգամ
EconomicsIxbt.com-ը գրում է, որ MISIS գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները մշակել են պերովսկիտի հիման վրա պորտատիվ արևային մարտկոց: Ուրալում 19-րդ դարից արդյունահանվող այդ հանքանյութը իր լույսի կլանման հատկության շնորհիվ, մոտ ապագայում լրջորեն կմրցակցի սիլիցիումի հետ։ Պերովսկիտների օգտագործման հիմնական դժվարությունը դրանց անկայունությունն էր, սակայն խնդիրը լուծվել է, և MISIS-ի մասնագետները ներկայացրել են իրենց ստեղծածա 10×10 սմ չափսերի արևային մոդուլները: Օգտագործելով հեղուկ փուլային նստեցման մեթոդը լրացուցիչ լազերային մշակմամբ, պերովսկիտը տեղադրվում է ապակե հիմքի վրա, ապա ճկուն տեքստիլային հիմքի վրա տեղադրվելով ձևավորվում են մոդուլները:
Նոր նյութից պատրաստված ֆոտոգալվանային մոդուլները ունեն 25 տոկոս արդյունավետություն, որը համեմատելի է սիլիցիումի իր նմանների հետ արևոտ եղանակին: Երբ ամպամած է, այդ ցուցանիշը չի իջնում 15%-ից: Միևնույն ժամանակ, ավանդական արևային մարտկոցներում սիլիցիումի շերտի հաստությունը կազմում է մոտ 180 մկմ, մինչդեռ պերովսկիտային վահանակների աշխատանքի համար պահանջում են ընդամենը 1 մկմ-ոց ծածկույթ: Արդյունքում, պերովսկիտային արևային մարտկոցներով արտադրվող մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը 5-7 անգամ ավելի էժան է, քան սիլիցիումային վահանակներից օգտվելիս։
Թույլ լույսի պայմաններում նոր վահանակների արդյունավետությունը դրանք խոստումնալից են դարձնում հեռավոր վայրերում, անգամ Արկտիկայում ինքնավար կապի կենտրոնների և ճանապարհային ենթակառուցվածքների էլեկտրամատակարարման համակարգերում օգտագործման համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը :
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am