Հայտնի են 2024-ի աշխարհի ամենահզոր անձնագրերն ունեցող երկրները. Հայաստանը 74-րդն է
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայտնի են դարձել 2024 թվականի աշխարհի ամենահզոր անձնագրերը. համապատասխան ցանկը կազմել է Henley Passport Index երկրների դասակարգիչը, որը վարկիանիշը կազմելիս առաջնորդվում է տարբեր երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի սկզբունքի վրա:
Համաշխարհային վարկանիշը երկրները դասակարգում է՝ հաշվի առնելով, թե դրանց անձնագրերով առանց այցագրի քանի երկիր կարելի է մուտք գործել, գրում է dailymail.co.uk-ը։
Հայաստանի անձնագիրն այս ցանկում 74-րդն է: Մեր երկրի քաղաքացիները կարող են առանց այցագիր այցելել 68 երկիր: Մեր տարածաշրջանում վարկանիշի առաջատարը Վրաստանն է՝ 50-րդ հորիզոնականում: Նրան հաջորդում են Թուրքիան՝ 52-րդ հորիզոնական, Ադրբեջանը՝ 70-րդ հորիզոնական և Իրանը՝ 95-րդ հորիզոնական:
Ինչ վերաբերում է ընդհանուր ցանկի առաջատարներին, ապա առաջին անգամ վեց երկիր կիսել է առաջին հորիզոնականը։ Այս տարի ԵՄ անդամ չորս երկիր՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան, ինչպես նաև ասիական երկու երկիր՝ Ճապոնիան և Սինգապուրը, միասին ճանաչվել են աշխարհի ամենահզոր անձնագրերն ունեցող երկրները: Նրանց քաղաքացիները կարող են առանց այցեգիր այցելել 194 երկիր:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ֆինլանդիան, Հարավային Կորեան և Շվեդիան աշխարհում երկրորդ ամենահզոր անձնագրերն ունեն (առանց այցագրի հնարավոր է այցելել 193 երկիր), մինչդեռ Ավստրիայի, Դանիայի, Իռլանդիայի և Նիդեռլանդների (համատեղ երրորդ հորիզոնական) բնակչությունը կարող է առանց այցագրի մուտք գործել 192 երկիր։
Վարկանիշի ամենաստորին հորիզոնականներում Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Պակիստանը, Եմենը և Սոմալին են։