ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈՒՆՎԱՐԻ). Ձերբակալություններ «բժիշկների գործով», օվկիանոսային զբոսանավի խոշոր վթար. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ռուսաստան՝ Ռուսական տպագրության օր, Լիտվա՝ Ազատության պաշտպանների օր, Շվեդիա՝ Սուրբ Կնուտի օր, Հնդկաստան՝ Լորիի փառատոնի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1856 – ծնվել է հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ Երվանդ Շահազիզը:
1858 - Մոսկվայում Ստ. Նազարյանցի խմբագրությամբ լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագրի առաջին համարը:
1860 - Թիֆլիսում լույս է տեսել «Կռունկ հայոց աշխարհի» պարբերականը (խմբ. Մ. Աղաբեկյան):
1866 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ, մանկավարժ Գասպար Մալլարյանը: - սկսել է հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական «Սիոն» թերթը:
1872 – ծնվել է հայազգի մտավորական, միստիկ, հոգևոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց և փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը։
1883- Թիֆլիսում լույս է տեսել արևելահայ առաջին մանկական պատկերազարդ ամսագիրը՝ «Աղբյուրը» (խմբագիր՝ Տ. Նազարյան):
1913 – ծնվել է բանագետ Գրիգոր Գրիգորյանը:
1923 – ծնվել է քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը:
1956 – վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Հայկ Ասատրյանը:
1984 – վախճանվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը:
1990 - Բաքվում սկսվել են խաղաղ հայ բնակչության զանգվածային ջարդերը:
1992 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են «Գրադ» կայանքներ:
1998 - Ուկրաինայում հիմնադրվել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը:
2004 - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի նկատմամբ սպանություն նախապատրաստելու մեջ մեղադրվող Լևոն Աբրահամյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:
2005 - տեղի է ունեցել Արարատյան հայրապետական թեմի «Իմ քահանա» համացանցային կայքի շնորհանդեսը:
2006 - «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է լուրը, թե թողնում է խմբագրի պաշտոնը և անդամագրվում է գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար:
2020 - լուծարվել է Եղվարդի ծննդատունը, որի բուժաշխատողները բողոքի ակցիա են սկսել:
ԱՇԽԱՐՀ
86 մ.թ.ա. - վախճանվել է հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ Գայ Մարիոսը:
1599 - վախճանվել է անգլիացի բանաստեղծ Էդմունդ Սպենսերը:
1625 - վախճանվել է հոլանդացի նշանավոր նկարիչ Յան Բրեյգել Ավագը:
1703 - Մոսկվայում լույս է տեսել առաջին ռուսական ամսագիրը` «Սանկտպետերբուրգյան նորությունները»:
1813 -ռուսական բանակը ցար Ալեքսանդր 1-ինի և գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովի ղեկավարությամբ անցել է Նեման գետը և սկսել Վարշավայի հերցոգության ազատագրումը Նապոլեոնից:
1831- ծնվել է ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս Կոնստանտին Լեոնտևը։
1832 – ծնվել է ռուս նկարիչ Իվան Շիշկինը:
1915 - Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 30 000 մարդ:
1934 - ԽՍՀՄ ժողկոմխորհրդի կողմից սահմանվել է գիտությունների թեկնածուի կոչումը:
1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվել է Արևելա-պրուսական գործողությունը:
1953 -ԽՍՀՄ-ում սկսվել են ձերբակալություններ, այսպես կոչված, «բժիշկների գործերով»:
1970 -Բիաֆրիի կապիտուլ յացիայով ավարտվել է պատերազմը Նիգերիայում:
1985- Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ է դարձել 428 մարդ:
1987- ծնվել է ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն Մարիա Շարապովան:
1991- խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավել են Վիլնյուսի հեռուստակենտրոնը՝ սպանելով տասնչորս մարդու։
2012- Իտալիայի ափերի մոտ տեղի է ունեցել 4234 ուղևոր ունեցող Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվել է երեսուն մարդ, երկուսը անհետ կորել են։
2015 -Դոնբասյան պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ավտոբուսի գնդակոծություն Վոլնավախայի մոտ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում