33-ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները հունվարի 12-ի ժամը 9-ի սահմաններում Իշխանասար գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «Օպել Զաֆիրա» մակնիշի մի մեքենա, որի սրահում ակնհայտ նկատվել է հրազեն՝ խզակոթին ամրացված փամփուշտներով: Վարորդը պարեկներին հայտնել է, որ մեքենայի սրահում «ԻԺ-18 Ե» մոդելի մեկփողանի, 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 19 փամփուշտ կան: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հայտնել է նաև, որ հրացանն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ պապին, իսկ նրա մահից հետո՝ 2005 թվականից, տնօրինել է ինքը:
Սիսիան քաղաքի բնակիչ 33-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, իսկ նրա «Օպել Զաֆիրա» մեքենան, զենք-զինամթերքով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին: