Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ Վայոց ձորի Աղավնաձորի մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարի
SocietyUcom ընկերության և «Արևորդի» հասարակական կազամակերպության համագործակցությունը շարունակվում է շահառու համայնքներում: Վայոց ձորի Աղավնաձորի բնակավայրի նախադպրոցական կրթօջախի տանիքին տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրականության շնորհիվ շենքը ցուրտ ամիսներին կջեռուցվի և հնարավորություն կունենա ընդունել բնակավայրի փոքրիկներին: Արևային կայանի տեղադրումն իրականություն է դարձել Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ:
«Աղավնաձորի այս մանկապարտեզում արևային կայանի տեղադրումով մենք լուծում ենք կարևոր մի քանի խնդիր: Նախակրթարանը կջեռուցվի, իսկ պետությունը հնարավորություն կունենա խնայել միջոցներ, որոնք կուղղորդվեն կարևոր այլ ոլորտների զարգացմանը: Այս կայանը նաև կարևոր է նրանով, որ ևս մեկ անգամ ուշադրություն կսևեռենք այլընտրանքային էներգիայի ստացմանն ու էկոկրթության տարածմանը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այլընտրանքային էներգիայի խթանման այս նախաձեռնությունը մեկնարկել է 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը և կառավարման հոգսերը մեղմելուն:
«Մենք՝ որպես բնապահպանական կազմակերպություն, շատ ուրախ ենք, որ էկոլոգիապես մաքուր էլեկտրականության աղբյուրը տարածում է ստանում, հետևապես մենք ողջունում ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բոլոր քայլերը: Ucom-ի հետ մեր համագործակցությունը շարունականան կլինի և այժմ մենք նախագծում ենք հետագա քայլերի հաջորդականությունը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում։ Միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի միջոցով Ucom-ը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն ավելի քան 700 հազար բաժանորդների:
«Արևորդի» բնության և մշակույթի պահպանության ՀԿ-ն հիմնադրվել է 2006 թվականին՝ իրականացնելով բնապահպանական կրթության, իրազեկվածության բարցրացման և վարքագծային փոփոխությանն ուղղված ծրագրեր։ «Արևորդին» տարիներ շարունակ մեծ հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում է «Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը», որն ունի մեծ հանրային մասնակցություն, ինչպես նաև Արևորդի էկո-ակումբների ցանցը, որը հնարավորություն է տվել հազարավոր երիտասարդների ձեռք բերել բնապահպանական գիտելիքներ։