Պուտինը մասնակցել է «Մկրտության լոգանքին»
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Աստվածահայտնության տոնի կապակցությամբ մասնակցել է ավանդական «Մկրտության լոգանքին»: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
«Այս առավոտ ձեզանից շատ հարցեր են ստացվել այն մասին, թե արդյոք նախագահը մտել է սառցե ջուրը, այո՛, նա, հետևելով ավանդույթին, դա արել է այսօր առավոտյան՝ Մկրտության տոնի առթիվ»,- պատմել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ Աստվածահայտնության լոգանքին մասնակցելու որոշումը բոլորի անձնական գործն է, և դա վերաբերում է նաև պաշտոնյաներին։ Պաշտոնյան նաև նշել է, որ ՌԴ նախագահը տարիներ շարունակ մասնակցում է «Մկրտության լոգանքին»: