Սուխումի Ազգային կենտրոնական պատկերասրահում բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 4000 կտավ
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուխումի Ազգային կենտրոնական պատկերասրահում բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 4000 կտավ, Apsnypress-ին հայտնել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Դինարա Սմիրը։
«Կարելի է ասել՝ ամեն ինչ այրվել է։ Ազգային արվեստի պատկերասրահի ֆոնդերը՝ ավելի քան 4000 օրինակ, գտնվում էին Կենտրոնական ցուցասրահի շենքի երկրորդ հարկում։ Դրանց թվում են Ալեքսանդր Չաչբա-Շերվաշիձեի 300-ից ավելի ստեղծագործությունները։ Սա անփոխարինելի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար»,- ասել է Դինարա Սմիրը։
Հրդեհի ահազանգը ԱԻՆ-ը ստացել է ժամը 03:38-ին։
Հրդեհի մարմանը մասնակցել է 11 բրիգադ՝ Սուխումից, Գուդաուտայից, Գուրիպշից և Օչամչիրայից։ Առավոտյան ժամը յոթին հրդեհը մեկուսացվել է։