ԱՄՆ-ն անկում ապրող երկիր է. Թրամփ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, որը կրկին հավակնում է նախագահի պաշտոնին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցրել է իր կամքն ու նախկին ուժը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անկում ապրող երկիր ենք, մենք մի երկիր ենք, որը կորցրել է վստահությունը, կամքն ու ուժը: Մենք երկիր ենք, որը պարզապես կորցրել է իր ճանապարհը», - ասել է Թրամփը կիրակի Նյու Հեմփշիրում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս:
Նա խոստացել է, որ եթե հաղթի 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում, Միացյալ Նահանգները «կրկին հզոր երկիր կդառնա»։
«Մենք կպայքարենք Ամերիկայի համար, ինչպես նախկինում ոչ ոք չի արել: 2024 թվականը կլինի մեր վերջին ճակատամարտի տարին»,- խոստացել է Թրամփը։
Հունվարի 23-ին Նյու Հեմփշիրը կանցկացվի հանրապետականների փրայմերիզը։ Նիկի Հեյլին Թրամփի գլխավոր մրցակիցն է Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար՝ գործարար Վիվեկ Ռամասվամիի, Նյու Ջերսիի և Արկանզասի նախկին նահանգապետեր Քրիս Քրիստիի և Ասա Հաթչինսոնի և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսի դուրս գալուց հետո։