Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երբ իշխանությունն ու ընդդիմությունը դադարում են գոյություն ունենալուց

Blog
Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Գուցե արտաքուստ, ուղղակի կամ անմիջական կապ գոյություն չունի անցյալ շաբաթ խորհրդարանում կատարված երեք իրադարձությունների միջև: Բայց դրանց գոնե ենթագիտակցական կապն ակնհայտ է, տեսանելի, որովհետև բոլոր զարգացումները կատարվում են քաղաքական նույն տարածքում, միջավայրում՝ միևնույն հերոսների և դերակատարների մասնակցությամբ: Պատահական չէ, որ նախագահին պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ստորագրած երկու պատգամավորները՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը,Նիկոլի հետ միասին՝ այն յոթ խորհրդարանականների շարքերում էին, ովքեր դեմ քվեարկեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նույն տրամաբանությամբ՝ պատահական չէ, որ այս երկու հարցում համերաշխ, միակարծիք ու ներդաշնակ էին իշխանությունն ու այսօրվա ընդդիմությունը: Հենց սա է հայաստանյան ներքաղաքական կյանքի, պայքարի այսօրվա գլխավոր առանձնահատկությունը: Երկրի համար գլոբալ, առանցքային հարցերում չկա, բացակայում է որևէ բանավեճ, դիսկուրս, իշխանության ու հարթակային ընդդիմության ներկայացուցիչների փաստարկները գրեթե նույնն են՝ մոտիվացիայի ու մտածողության առումով: Հենց այս պատճառով է,որ այսօրվա ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին անընդհատ խոսում է, բայց գործնականում նրա պաշտոնանկությանը չի ձգտում, որովհետև համարում է, որ մեծ իմաստով, գլոբալ առումով, նախագահի ընտրած քաղաքականությունը, երկրի զարգացման հեռանկարը ճիշտ են, ու եթե նույնիսկ ընդդիմանալու խնդիր կա, ապա ոչ թե քաղաքականությանը, այլ դրա առանձին էպիզոդների, մարտավարությանը: Այն երեքը, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ այն յոթն, ովքեր ընդդիմանում էին Հայաստանի` եվրասիական ինտեգրացիային, ունեն դիրքորոշումներ, այլընտրանքային տեսակետներ, մոտիվացված քաղաքական վարքագիծ, բայց այս պահին նոր ընդդիմություն ձևավորել, խորհրդարանում եղանակ ստեղծել կամ հրապարակներում մարդիկ հավաքել չեն կարող: Նրանք չունեն ներքին քաղաքական համերաշխություն, մեկ թիմ չեն, եթե նույնիսկ այդպիսին լինեն, չունեն անհրաժեշտ մարդկային, կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսներ՝ նոր ընդդիմություն ձևավորելու, հասարակությանն այլընտրանք ու ընտրության հնարավորություն ընձեռելու համար: Այդ երեք, յոթ պատգամավորներն ընդամենը կարող են բացահայտել իշխանության անորակությունը, ընդդիմության երկդեմությունը: Նրանք դա արեցին, ու ընտրողները տեսան, որ մեր խորհրդարանը նմանվել է ռուսական Պետդումային, որտեղ ձևականորեն նույնպես կա ընդդիմություն: Ասենք,կոմունիստները կամ լիբերալ-դեմոկրատները կարող են քննադատել «հակաժողովրդական իշխանությանը»բայց նրա հետ համերաշխ են գլոբալ հարցերում ու Պուտինի հրաժարականը ոչ միայն չեն պահանջիայլ դեմ չեն լինի, որպեսզի սահմանադրությամբ նրան օժտեն միապետի լիազորություններով: Նույն, գրեթե նույն առաքելությունը մեր խորհրդարանում կատարում են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Այ, իշխանությունն ու Եռյակի անդամ կուսակցություները մի հարցում կարող են կռվել, իրար «միս ուտել»: Նրանց համերաշխությունը վերանում է, երբ հարցը հասնում է փողեր ծախսելուն կամ բաժանելուն: Բյուջեն միայն Հանրապետականինն է, ու նրանք կողմ քվեարկեցին դրան, մյուսները՝ դեմ: Բյուեջի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը, անշուշտ, պետք է վիճեն, սակայն այդ տարակարծությունը պետք է տարբեր տեսլականների, պատկերացումների բախման հետևանք լինի: Այսօրվա իշխանության ու ընդդիմության կռիվը ոչ թե լավ բյուջե ունենալն է, այլ եղածը ծախսելու, մսխելու նկատմամբ իրավունք ձեռք բերելը:  
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts