Շիրակի մարզում Վրաստանի քաղաքացին ոչ սթափ վիճակում Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Վարդաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Նա զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: