Արևային էներգիան՝ քաղաքական լծակ Չինաստանի ձեռքին
EconomicsՉինաստանում 2023 թվականին տեղադրված արևային էներգիայի հզորությունն աճել է 55.2 %-ով։ «Ռոյթերսի» վերջին վերլուծությունը շատ ավելի լավատեսական է Չինաստանի համար, քան չինական աղբյուրների ներկայացրած տվյալները։
Ազգային էներգետիկ գործակալությունը հայտնել է, թե այս տարի շահագործման են հանձնել 216 ԳՎտ էներգիա։ 2023 թվականին Չինաստանի ընդհանուր գեներացնող հզորություններն աճել են 13.9 %-ով և կազմել 2919 ԳՎտ։ Միևնույն ժամանակ հզորությունների նման աճը թույլ է տվել Չինաստանին ավելի արագացնել 2020 թվականին ընդունված պլանը, համաձայն որի՝ Պեկինը ծրագրում է մինչև 2030 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի, իսկ արդեն 2060 թվականին ածխածնային լիակատար չեզոքության։
Այս ամենը, ինչպես նաև չինական արևային սարքավորումների բավականին լուրջ արտադրության աճը, հնարավորություն են տալիս Չինաստանին առաջիկա մի քանի տարիների ընթացքում այնպիսի հաջողությունների հասնել արևային էներգիայի ոլորտում, որ այլևս որևէ երկիր չկարողանա հասնել նրանց ետևից։
Նման զարգացումն առաջին հերթին քաղաքական ազդեցության տարածման լծակ է, և բնավ զարմանալի չէ, որ եվրամիության առաջատար երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն, փորձում են ամեն կերպ կանխել Չինաստանի տնտեսական, հետևաբար նաև քաղաքական էքսպանսիան։ Արևային էներգիան դրա կարևորագույն ուղղութուններից մեկն է։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մարիամ Սարատիկյան