Եվրոպայում արևային հիմքի վրա էլեկտրականության արտադրությունը կաճի
EconomicsԵվրոպայում արևային հիմքի վրա էլեկտրականության արտադրությունը 2024 թվականին կաճի 50 ՏՎտ ժամով։ «Ռիսթարթ էներջի» գործակալության կանխատեսումներով՝ քամու էլեկտրակայաններում արտադրությունը կաճի 38 ՏՎտ ժամով, ատոմային էլեկտրակայաններում՝ 20 ՏՎտ ժամով։ Աճ է գրանցելու նաև հիդրոէլեկտրակայանները՝ 5 տեռաբայթ ժամով, միևնույն ժամանակ արդյունահանվող վառելիքի և այլ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազելու է 60 ՏՎտ/ժամով, ուստի արևային էներգետիական առաջին անգամ կդառնա առաջատար արտադրության հավելաճով ողջ էներգետիկ հատվածում, դրան նպաստելու են թե՛ տեղադրվող հզորությունների խոշոր ծավալները և թե՛ առաջին հերթին Գերմանիայի իրականացրած քայլերը, որը 2023 թվականին դարձել է Եվրամիության անառարկել առաջատարը։
Ընդհանուր առմամբ էլեկտրականության ծավալները Եվրոպայում 2024 թվականին կաճեն մինչև 2700 տեռաբայթ ժամի։ Սա ավելին է, քան կանխատեսվում էր ավելի վաղ։ Զեկույցն իրականացվել է Եվրամիության 27 երկրների Նորվեգիայի, Սերբիայի, Շվեյցարիայի տվյալների հիման վրա։ Մեծ Բրիտանիայի տվյալները չեն ներկայացվել, քանի որ Մեծ Բրիտանիան լիովին անկախ քաղաքականություն է վարում ավելի շատ հիմնված քամու և ատոմային էլեկտրակայանների վրա։ Բրտանիայում արևային վահամնակների տեղադրումը ևս իրականացվում է, բայց ոչ այն չափով, ինչ որ Եվրամիության մյուս հատվածներում։
Հայաստանն արևային վահանակներ արտադրողղ մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անուշ Մարգարյան