Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ի համար
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ բաց մարզում է անցկացրել «Օլիմպավանում», որի ընթացքում գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրել է Հայաստանի հավաքականի կազմը, որը կմեկնի Բուխարեստ։
Մրցաշարին կմասնակցեն Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Մարտին Սիմոնյանը (125 կգ):
Հավաքականը մրցավայր կմեկնի փետրվարի 14-ին, իսկ պայքարտ կսկսի փետրվարի 16-ին: