«Volkswagen»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել․ կա զոհ և տուժած
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 9-ին, ժամը 08։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։
Փրկարարները վարորդին և ուղևոր Ռ. Խ.-ի դին (ծնված 1972 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։56-ին, մարվել՝ 09։24-ին։ Այրվել է ավտոմեքենան։