Աշխարհում ռուսական սպառնալիքը «ֆեյք» է, այն ուռճացնում է ՆԱՏՕ-ն. Պուտին
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն փորձում է վախեցնել իր բնակչությանը մտացածին ռուսական սպառնալիքով, ինչն ակնհայտ փաստ է. այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իսկ մտածող մարդիկ, վերլուծաբանները, իրական քաղաքականությամբ զբաղվողները, պարզապես խելացի մարդիկ, հիանալի հասկանում են, որ սա «ֆեյք» (կեղծիք) է։ Ռուսական սպառնալիքն ուռճացվում է», - ասել է Պուտինը:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նա նկատի ունի ՌԴ-ի՝ Լեհաստան կամ Լատվիա ներխուժման վտանգը:
«Պատկերացնո՞ւմ եք մի սցենար, երբ ռուսական զորքեր ուղարկեք Լեհաստան», - հարցրել է Կառլսոնը։
«Միայն մեկ դեպքում՝ եթե Լեհաստանից հարձակում լինի Ռուսաստանի վրա. Ինչո՞ւ։ Որովհետև մենք շահեր չունենք ո՛չ Լեհաստանում, ո՛չ Լատվիայում, ոչ մի տեղ։ Մեր ինչի՞ն է դա պետք: Մենք ուղղակի որևէ հետաքրքրվածություն չունենք։ Միայն սպառնալիքներ են», - ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ համաշխարհային պատերազմը ողջ մարդկությանը կբերի կործանման եզրին:
«Կան, իհարկե, զսպման միջոցներ։ Մեզնով անընդհատ վախեցնում էին բոլորին՝ վաղը Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կկիրառի, չէ վաղը չէ, վաղը չէ մյուս օրը... Սրանք պարզապես սարսափ պատմություններ են հասարակ մարդկանց համար, որպեսզի լրացուցիչ գումար կորզեն ԱՄՆ հարկատուներից և եվրոպացի հարկատուներից՝ ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում Ռուսաստանի հետ առճակատման համար։ Նպատակը Ռուսաստանին հնարավորինս թուլացնելն է։ Ավելի լավ չի՞ լինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ, համաձայնության գալ՝ արդեն հասկանալով այսօր ստեղծվող իրավիճակը, հասկանալով, որ Ռուսաստանը մինչև վերջ պայքարելու է իր շահերի համար, և դա հասկանալով, փաստորեն, վերադառնալ ողջախոհությանը, սկսել հարգել մեր երկիրը, նրա շահերն ու դիրքորոշումը: Ինձ թվում է, որ սա շատ ավելի խելացի ու ռացիոնալ է», - նշել է Պուտինը։