Իտալիան 97 միլիոն դոլար է ներդնում արևային մարտկոցների գործարանում
EconomicsԻտալիան 97 միլիոն դոլար է ներդնում արևային մարտկոցների գործարանում։ Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնեն հայտարարել է Սիցիլիայում նոր գործարան կառուցելու և լրացուցիչ ներդրումների մասին։
Հայտնի է, որ հատկապես ռուս-ուկրանիական պատերազմից հետո ռուսական գազից և նավթից կախվածությունը նվազեցնելու ճանապարհին, Եվրոպան մեկ այլ կախվածության մեջ է հայտնվել, այս անգամ էլ Չինաստանից, որն արևային սարքավորումների՝ աշխարհում առաջատար արտադրողն ու արտահանողն է։ Եթե Միացյալ Նահանգներին հաջողվել է կլախվածությունը նվազեցնել մեծ մաքսատուրքերի և սեփական տարածքում արտադրական հզորություններ հիմնելու շնորհիվ, ապա Եվրոպան ամբողջությամբ ընկել է կախվածության մեջ Չինաստանից։
Առաջատար եվրոպական մի շարք երկրներ որոշել են զգալի միջոցներ ներդնել այդ կախվածությունը նվազեցնելու առումով։ Բացառություն չէ նաև Իտալիան, որտեղ Կատանիա քաղաքում «3 Sun» նախագիծ են սկսում, որը պետք է դառնա Եվրոպայում արևային մարտկոցների արտադրության խոշոր կենտրոն։ Ներկայումս կայանի հզորությունը կազմում է տարեկան 200 մեգավատ և ընկերությունը նախատեսում է մինչև տարվա վերջ գործարանի արտադրողականությունը հասցնել 3 գեգավատի։ Վարչապետ Մելոնի խոսքով` ջանքերն ուղղված են վերականգնվող էներգիայի բաղադրիչների շուկայում Չինաստանի մրցակցությանը հակազդելուն, ընդ որում վարչապետն ինքն էլ փաստում է, որ այս միջոցները բավարար չեն, ընդամենը առաջին փուլն է, որը հաջողելու դեպքում, մի քանի անգամ ավելի մեծ միջոցներ են ներգրավելու։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան