Փետրվարի 16-ին կկայանա «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի շնորհանդեսը
SocietyՀայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 16-ին՝ ժամը 19։30, Էպիգրաֆ գրախանութում /հասցե՝ Երևան, Մաշտոց 43/:
Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո զարգացնելով իր մոտեցումը՝ այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով և հասանելի դարձնելով այն առցանց:
Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։
Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի՝ համապատասխանում են A1 և A2, B1 և B2, C1 և C2 մակարդակներին:
Շնորհանդեսի օրը դասագրքի 4 հատորը կարելի է ձեռք բերել հատուկ գնով։